Հեռախոս. 010 55 10 77
Էլեկտրոնային փոստ. alphasecurities@mail.ru
Նոր հասցե:Մեր կոլեկտիվըԿապնվեք մեզ հետԹափուր աշխատատեղՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՀարգելի Հաճախորդներ

Մեր կոլեկտիվը

Սեպտմբերի 20. Գրասենյակի բացումը

Կարդալ...

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ ՍՊԸ-ն իր պոտենցիալ հաճախորդներին առաջարկում է պետական գանձապետական պարտատոմսերի առքուվաճառք տվյալ օրվա դրությամբ Ընկերության կողմից սահմանված գնանշումներով, ինչպես նաև հակադարձ ռեպո գործարքների իրականացում շուկայում գործող ռեպո տոկոսադրույքներով:

Կարդալ...

Հարգելի Հաճախորդներ

Խնդրում ենք նախապես ՀՀ տարածքում գործող որևէ բանկում բացել դրամային հաշիվ և դեպո հաշիվ արժեթղթերով գործարքներ կատարելու համար: Բանկերում հաշիվների բացման գործող սակագների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հղումով www.banks.am

Կարդալ...

Ընկերության մասին

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
 Ընկերության առաքելությունն է լինել բարձորակ միջնորդ Հայաստանի ֆինանսական շուկայում` անընդհատ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը և ընդլայնելով դրանց շրջանակը: Դա հնարավորություն կտա Ընկերությանն իր ուրույն տեղը գրավել ՀՀ արժեթղթերի շուկայում` աչքի ընկնելով կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ և յուրահատուկ բիզնես մշակույթով:Երկարաժամկետ կտրվածքով Ընկերության դերը կայանալու է նրանում, որ լինի վստահելի ֆինանսական միջնորդ Հայաստանի ֆինանսական շուկայում` ներդնելով և զարգացնելով նոր տեսակի ծառայություններ:

Ընկերության ռազմավարությունը նպատակաուղղված է հետևյալ միջնաժամկետ նպատակների իրականացմանը.

    1. Ապահովել Ընկերության ֆինանսական ցուցանիշների կայունություն:
    2. Մրցունակ լինել ներդրումային շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունների շարքում:
    3. Ապահովել Ընկերության ընդհանուր կապիտալի ավելի քան 20%-անոց աճ` ինչպես կուտակված շահույթի, այնպես էլ կանոնադրական կապիտալի ավելացման հաշվին:
    4. Գրավել հաճախորդների կայուն սեգմենտ` առաջարկելով նրանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայով թույլատրված` ծառայությունների ողջ շրջանակը:

Վերոնշյալ նպատակների ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով. մասնավորապես` պետական պարտատոմսերի եկամտաբերության զուտ տոկոսի (մարժայի) անկմամբ, ծառայությունների տեսականու ընդլայնման անհրաժեշտությամբ, արժեթղթերի շուկայում մրցակցության սրմամբ, ինչպես նաև Ընկերության ձգտմամբ դառնալու վստահելի գործընկեր ինչպես ֆինանսական առումով (բարձր ընդհանուր կապիտալ), այնպես էլ ոչ ֆինանսական տեսանկյունից (բարի համբավի ձեռք բերում` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս):

 Գրանցում և լիցենզիավորում
 Ընկերությունը հիմնադրվել է 2002թ.-ի հուլիսի 4-ին` գրանցվելով ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Մաշտոցի տարածքային բաժնում: Պետական գրանցման վկայական 03Ա 054603, գրանցման համար 271.110.02337:2003թ. մարտի 28-ին «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ին ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից տրամադրվել է բրոքերային գործունեության ԲԳ0044 լիցենզիան:

2008թ. հունիսի 27-ին «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0008 լիցենզիան:

Սույն լիցենզիայի շրջանակներում մենք մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել արժեթղթերի շուկայում մատուցվող հետևյալ ծառայությունները`

Հիմնական ներդրումային ծառայություններ`

    1. Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
    2. Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
    3. Ընկերության հաշվին և անունից արժեթղթերով գործարքների կատարում:
 Ընկերության պատմությունը
 «ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2002 թվականին` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին և գործող այլ իրավական ակտերին համապատասխան: Ընկերությունն իր ստեղծման օրվանից ակտիվ տեղ է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 250 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ:

Ընկերությունը մասնաճյուղեր չունի, նրա գտնվելու վայրը և փոստային հասցեն է`

ՀՀ, ք. Երևան, Չարենցի 4/46:

Հեռախոս` (+37410) 55-10-77

(+37411) 55-01-77

(+37441) 55-10-77

Ֆաքս` (+37411) 55-01-77
Էլ. փոստ` alphasecurities@mail.ru
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Բաժնետերեր և ներդրողներ

Ընկերությունը հրապարակային տեղաբաշխում չի իրականացնում և չունի փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներ:  Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 8/03 կանոնակարգի 25-րդ կետի չորրորդ ենթակետի, Ընկերությունը չի հրապարակում վերոհիշյալ կանոնակարգի 25-րդ կետում նշված Ընկերության…

Կարդալ ավելին
Կարգավորում

Հիմնական օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի ցանկը, որոնցով կարգավորում են Ընկերության կողմից ծառայությունների մատուցումը: Օրենքներ “Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք” “Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին” ՀՀ օրենք “Արժեթղթերի շուկայի մասին” ՀՀ…

Կարդալ ավելին
Հաճախորդի իրավունքները

Հաճախորդի բողոք-պահանջների քննարկման գործընթացը կարգավորող կանոններ  Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու “ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ” ՍՊԸ-ի վերաբերյալ “Արժեթղթերի շուկայի մասին»” ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման…

Կարդալ ավելին
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հաշտարար` Փիրուզ Սարգսյան Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 15, “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոն, 7-րդ հարկ Հեռ.` (374 10) 58 23 22, 58 23 21 Ֆաքս` (374 10) 58 24…

Կարդալ ավելին
Ընկերության մասին

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ  Ընկերության առաքելությունն է լինել բարձորակ միջնորդ Հայաստանի ֆինանսական շուկայում` անընդհատ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը և ընդլայնելով դրանց շրջանակը: Դա հնարավորություն կտա Ընկերությանն իր ուրույն տեղը գրավել ՀՀ…

Կարդալ ավելին