ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ | ||||||
Ընկերության առաքելությունն է լինել բարձորակ միջնորդ Հայաստանի ֆինանսական շուկայում` անընդհատ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը և ընդլայնելով դրանց շրջանակը: Դա հնարավորություն կտա Ընկերությանն իր ուրույն տեղը գրավել ՀՀ արժեթղթերի շուկայում` աչքի ընկնելով կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ և յուրահատուկ բիզնես մշակույթով:Երկարաժամկետ կտրվածքով Ընկերության դերը կայանալու է նրանում, որ լինի վստահելի ֆինանսական միջնորդ Հայաստանի ֆինանսական շուկայում` ներդնելով և զարգացնելով նոր տեսակի ծառայություններ:Ընկերության ռազմավարությունը նպատակաուղղված է հետևյալ միջնաժամկետ նպատակների իրականացմանը.
Վերոնշյալ նպատակների ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով. մասնավորապես` պետական պարտատոմսերի եկամտաբերության զուտ տոկոսի (մարժայի) անկմամբ, ծառայությունների տեսականու ընդլայնման անհրաժեշտությամբ, արժեթղթերի շուկայում մրցակցության սրմամբ, ինչպես նաև Ընկերության ձգտմամբ դառնալու վստահելի գործընկեր ինչպես ֆինանսական առումով (բարձր ընդհանուր կապիտալ), այնպես էլ ոչ ֆինանսական տեսանկյունից (բարի համբավի ձեռք բերում` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս): |
||||||
Գրանցում և լիցենզիավորում | ||||||
Ընկերությունը հիմնադրվել է 2002թ.-ի հուլիսի 4-ին` գրանցվելով ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Մաշտոցի տարածքային բաժնում: Պետական գրանցման վկայական 03Ա 054603, գրանցման համար 271.110.02337:2003թ. մարտի 28-ին «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ին ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից տրամադրվել է բրոքերային գործունեության ԲԳ0044 լիցենզիան:2008թ. հունիսի 27-ին «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0008 լիցենզիան:Սույն լիցենզիայի շրջանակներում մենք մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել արժեթղթերի շուկայում մատուցվող հետևյալ ծառայությունները`
Հիմնական ներդրումային ծառայություններ`
|
||||||
Ընկերության պատմությունը | ||||||
«ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2002 թվականին` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին և գործող այլ իրավական ակտերին համապատասխան: Ընկերությունն իր ստեղծման օրվանից ակտիվ տեղ է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 350 000 000 (երեք հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ:
Ընկերությունը մասնաճյուղեր չունի, նրա գտնվելու վայրը և փոստային հասցեն է` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 4/46: |
||||||
|
||||||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղակայված գովազդների համար, և այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: |