Հեռախոս. 010 55 10 77
Էլեկտրոնային փոստ. alphasecurities@mail.ru
Մեր հասցենՄեր կոլեկտիվըԿապնվեք մեզ հետԹափուր աշխատատեղՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՀարգելի Հաճախորդներ

Մեր կոլեկտիվը

Լուսանկարներ արխիվից

Կարդալ...

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ ՍՊԸ-ն իր պոտենցիալ հաճախորդներին առաջարկում է պետական գանձապետական պարտատոմսերի առքուվաճառք տվյալ օրվա դրությամբ Ընկերության կողմից սահմանված գնանշումներով, ինչպես նաև հակադարձ ռեպո գործարքների իրականացում շուկայում գործող ռեպո տոկոսադրույքներով:

Կարդալ...

Հարգելի Հաճախորդներ

Խնդրում ենք նախապես ՀՀ տարածքում գործող որևէ բանկում բացել դրամային հաշիվ և դեպո հաշիվ արժեթղթերով գործարքներ կատարելու համար: Բանկերում հաշիվների բացման գործող սակագների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հղումով www.banks.am

Կարդալ...

ՌԵՊՈ / ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԿՆՔՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Ընկերությունը ռեպո եւ հակադարձ ռեպո գործառնությունների ապահովման միջոց հանդիսացող պետական պարտատոմսերի գնահատման չափորոշիչ են համարվում.

  1. Տվյալ օրվան նախորդող օրվա դրությամբ բանկերի կողմից ընկերությանը տրամադրված ռեպո համաձայնագրերի ապահովման միջոց հանդիսացող պետական պարտատոմսերի գնահատման նվազագույն տարբերակը:
  2. Տվյալ օրվան նախորդող օրվա դրությամբ բանկերի կողմից ընկերությանը տրամադրված ռեպո համաձայնագրերի ապահովման միջոց հանդիսացող պետական պարտատոմսերի գնահատման տարբերակներից միջինը:
  3. Տվյալ օրվան նախորդող օրվա դրությամբ բանկերի կողմից ընկերությանը տրամադրված ռեպո համաձայնագրերի ապահովման միջոց հանդիսացող պետական պարտատոմսերի գնահատման տարբերակներից վատագույնը:

Ընկերությունն Ապահովման միջոց հանդիսացող պետական պարտատոմսերի ռեպո համաձայնագրերի գնահատումն իրականացնում է հետեւյալ բանաձեւով.

Ռեպո գին = ԲՌՊԳ + ՊՊԵԿ +Ն

Որտեղ՝

  • ԲՌՊԳ-ն բանկերի կողմից ընկերությանը տրամադրված ռեպո համաձայնագրերի ապահովման միջոց հանդիսացող պետական պարտատոմսերի գնահատված գինն է,
  • ՊՊԵԿ-ն պետական պարտատոմսերի եկամտաբերության կորն է,
  • Ն = (1;2;3…)

Ընկերությունը ռեպո եւ հակադարձ ռեպո գործառնությունների ապահովման միջոց հանդիսացող պետական պարտատոմսերի գնահատման վերջնական որոշումը կայացվում է բանակցությունների արդյունքում, պայմանագրային հիմունքներով, ինչը պայմանավորված է գործընկերոջ գործարար համբավով, ֆինանսական շուկայում տիրող իրավիճակով ու սպասումներով, ինչպես նաեւ ապահովելով Ընկերության Ն1 հիմնական տնտեսական նորմատիվը:

Ընկերությունն ռեպո և հակադարձ ռեպո գործառնությունների տոկոսադրույքի որոշման համար հաշվի են առնվում հետվյալ չափորոշիչները.

  1. Ընկերության հաճախորդի հետ ունեցած գործարքների քանակը,
  2. Հաճախորդների դասակարգումը,
  3. Հաճախորդի եւ Ընկերության միջեւ համագործակցության վաղեմությունը,
  4. Հաճախորդի գործարար համբավը, հեղինակությունը,
  5. Հաճախորդի հետ համագործակցության ռիսկայնությանը աստիճանը։

Ելնելով վերոնշյալից Ընկերությունն հաճախորդի հետ կնքվող ռեպո համաձայնագրի տոկոսադրույքը որոշվում է.

  1. Համաձայնագրի կնքման օրվան նախորդող օրվա դրությամբ Ընկերության բանկերի հետ կնքված ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքներից առավելագույնին գումարելով 0,25 տոկոս:
  2. Նոր հաճախորդի դեպքում կիրառվում է համաձայնագրի կնքման օրվան նախորդող օրվա դրությամբ Ընկերության բանկերի հետ կնքված ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքներից առավելագույնին գումարելով 1 տոկոս:
  3. Բարձր ռիսկայնության դեպքում ընդունվում է գործող տոկոսադրույքներից ամենաբարձրը:

Ռեպո %= ԲՏՌՊՏ + ն%

Որտեղ ՝

  • ԲՏՌՊՏ – ապահովման միջոց հանդիսացող պետական պարտատոմսերի բանկերի կողմից ընկերությանը տրամադրված ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքն է
  • ն%(0;1;2…)

Ընկերության եւ հաճախորդի միջեւ ռեպո համաձայնագրերի ապահովման միջոց հանդիսացող պետական պարտատոմսերի գնահատման եւ տոկոսադրույքի որոշվում է պայմանագրային հիմունքներով:


Ընկերությունը կարող է շեղվել վերոնշյալ սահմանված չափորոշիչներից՝ կախված շուկայական պայմաններից։ Գործարքի այլ պայմանները որոշվում են բանակցությունների արդյունքում՝ ապահովելով Ընկերության Ն1 հիմնական տնտեսական նորմատիվը:

Բաժնետերեր և ներդրողներ

Ընկերությունը հրապարակային տեղաբաշխում չի իրականացնում և չունի փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներ:  Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 8/03 կանոնակարգի 25-րդ կետի չորրորդ ենթակետի, Ընկերությունը չի հրապարակում վերոհիշյալ կանոնակարգի 25-րդ կետում նշված Ընկերության…

Կարդալ ավելին
Կարգավորում

Հիմնական օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի ցանկը, որոնցով կարգավորում են Ընկերության կողմից ծառայությունների մատուցումը: Օրենքներ “Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք” “Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին” ՀՀ օրենք “Արժեթղթերի շուկայի մասին” ՀՀ…

Կարդալ ավելին
Հաճախորդի իրավունքները

Հաճախորդի բողոք-պահանջների քննարկման գործընթացը կարգավորող կանոններ Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու “ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ” ՍՊԸ-ի վերաբերյալ “Արժեթղթերի շուկայի մասին»” ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Ժամկետը` դիմումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա…

Կարդալ ավելին
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հաշտարար` Փիրուզ Սարգսյան Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 15, “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոն, 7-րդ հարկ Հեռ.` (374 10) 58 23 22, 58 23 21 Ֆաքս` (374 10) 58 24…

Կարդալ ավելին
Ընկերության մասին

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ  Ընկերության առաքելությունն է լինել բարձորակ միջնորդ Հայաստանի ֆինանսական շուկայում` անընդհատ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը և ընդլայնելով դրանց շրջանակը: Դա հնարավորություն կտա Ընկերությանն իր ուրույն տեղը գրավել ՀՀ…

Կարդալ ավելին