Աուդիտ Մրցույթ 2024

«Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ն 2024թ․-ի ֆինանսատնտեսական գործունեության ամենամյա ստուգման  նպատակով մրցույթ է անցկացնում  աուդիտորական կազմակերպությունների միջև։

 Ընկերության կողմից  աուդիտն  իրականացնող  կազմակերպության  ընտրությունը կատարվում է աուդիտորական գործունեության նորմեր պարունակող օրենքներով և իրավական ակտերով սահմանված դրույթների համաձայն: 

 Աուդիտորական  կազմակերպությունը  պարտավոր  է  մրցույթային  առաջարկությունը 

ներկայացնել  փաթեթով, ներառելով 

– Տեխնիկական առաջարկ և 

– Ֆինանսական առաջարկ 

ԱՌաջարկությունում աուդիտորական կազմակերպությունը ներկայացնում է. 

– Գործարար  համբավը  և  ծավալած  գործունեությունն  

-5  ընկերությանների անվանումները  և  հեռախոսահամարները,  որտեղ  անցկացվել  են աուդիտային  ստուգումներ,  որոնցից  առնվազն  երկուսը  պետք  է  լինի  ֆինանսաբանկային կազմակերպություն, 

– Աուդիտային գործունեության բնագավառում նրանց աշխատանքային փորձը, 

– Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը և աշխատանքային փորձը, մասնավորապես բանկային աուդիտի բնագավառում փորձը և ստաժը, 

– Որակավորման և մասնագիտական վերապատրաստման վկայականների առկայությունը, 

– Աուդիտորական ստուգման և եզրակացության ներկայացման ժամկետները, 

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերը

– Պետռեգիստրի վկայականի պատճեն, 

– Աուդիտային գործունեության վերաբերյալ պետական լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի պատճեն, 

– «Աուդիտային գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված հայտանիշների վերաբերյալ տեղեկանք։

Մրցույթին  մասնակցելու  ցանկություն  հայտնած  աուդիտորական կազմակերպությունների  հայտերը  ներկայացվում  են  սահմանված  ժամկետում  2024թ․-ի դեկտեմբերի 20–ից 2024թ․-ի դեկտեմբերի 25-ը ներառյալ Ընկերության գրասենյակ, որը գտնվում է` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 4-46 հասցեում, կամ ուղարկվում Ընկերության էլեկտրոնային հասցեին alphasecurities@mail.ru: