ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||
Ներդրումային գործունեություն է համարվոմ հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը, ինչպես նաև Ընկերության կամ հաճախորդի անունից եւ հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը:Ներդրումային ծառայությունները մատուցվում է հաճախորդի և ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա: Հաճախորդը կարող է լինել ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձ:
Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանների, եղանակների և ժամկետների մասին Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանները, եղանակները և ժամկետները սահմանվում են Ընկերության և հաճախորդի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով, ինչպես նաև Ընկերության սակագներով և ներքին կարգերով: Հաճախորդների հետ կապի իրականացման կարգի և ժամկետների մասին Հաճախորդների հետ կապն իրականացվում է պայմանագրում նշված հասցեներով, ֆաքսի, էլեկտրոնային կապի միջոցով, ընդ որում էլեկտրոնային կապի միջոցով հանձնարարականների փոխանցումն իրականացվում է հաճախորդի հետ կնքված պայմանագրին կից կոդավորմանը համապատասխան: Հաճախորդների հետ կնքված պայմանագրերի ժամկետների մասին Ընկերության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման ժամկետը սահմանվում է պայմանագրով: Կնքված պայմանագրերի դադարեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադարձման կարգի մասին Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` ներդրումային ծառայություններ մատուցող անձին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, Ընկերությունը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Այս իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով: Արժեթղթերի տեսակները և նրանց հետ կապված ռիսկերը Հաճախորդներն իրենց միջոցները կարող են ներդնել ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերում,ինչպես նաև հասարակ և արտոնյալ բաժնետոմսերում: Պարտատոմս է համարվում է այն արժեթուղթը, որը հավաստում են դրա տիրապետողի իրավունքը դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք, ինչպես նաև ստանալ անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունք: Բաժնետոմս է համարվում այն արժեթուղթը, որն հավաստում է դրա տիրոջը բաժնետիրական ընկերության շահույթից շահաբաժնի ձևով մաս ստանալու, ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը: Հաճախորդն արժեթղթերում ներդրում կատարելիս կարող է առնչվել հետևյալ հնարավոր ռիսկերի հետ` Տոկոսադրյույքի ռիսկ Արտարժութային ռիսկ Գործառնական ռիսկ Իրացվելիության ռիսկ Սնանկության ռիսկ Ալյ ռիսկեր Հաճախորդների գործարքների իրականացման պատվերների և հանձնարարակաների ընդունման և կատարման մասին Ներդրումային ծառայությունները մատուցվում են ընկերության և հաճախորդի միջև կնքված գրավոր պայմանագրի և հաճախորդի կողմից ներկայացված պատվերի (հայտի) հիման վրա: Պատվերը ներկայացվում է առձեռն կամ էլեկտրոնային կապի միջոցով: Արտաբորսայական գործարքներն կատարվում են արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ օրենսդրության և Ընկերության ու հաճախորդի միջև կնքված պայմանագրերի պայմանների համաձայն, իսկ Ֆոնդային բորսաներում` ֆոնդային բորսայի կողմից սահմանված կանոններին համապատասխան: Յուրաքանչյուր հաճախորդի համար հաշվառումը և գործարքների կատարումը իրականացվում է առանձնացված հաշիվներով: Գործարքների իրականացման վայրը` Գործարքների իրականացման վայրը կարող է լինել ֆոնդային բորսան, այլ կարգավորվող շուկա կամ չկարգավորվող շուկա` կախված ներդրողի պատվերից: Շահերի բախման քաղաքականության վերաբերյալ Ընկերությունը, գիտակցելով շահերի բախման կանխարգելման կարևորությունը, իրականացնում է համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են ընկերության, նրա սեփականատերերի, ղեկավարների և աշխատակիցների շահերի պաշտպանությանը: Ընկերությունը շահերի բախումից խուսափելու նպատակով իր աշխատակիցների համար սահմանել է որոշակի կանոններ և նորմեր, որոնք սահմանված են Ընկերության շահերի բախման կանխարգելման և կարգավորման միջոցառումների կարգում, որը մշակված է ՀՀ օրենսդրությանը համաձայն: Մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ֆիզիկական անձ լինելու դեպքում ներկայացվում է`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ներդրողի պատվերում նշված պայմաններով գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈւՄ Է ՆԵՐԴՐՈՂԸ: Ընկերությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈւՑԵԼՈւ ներդրողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում |
||||||||
«ԱԼՖԱ ՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ |
||||||||
ՍԱԿԱԳՆԵՐ | ||||||||
|
||||||||
Սույնով սահմանում է հաճախորդներին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող սակագները և դրույքները: Սույն Սակագներով նախատեսված միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով:
Ընկերությունը Սակագները համարվում են Ընկերության կողմից կատարված հրապարակային օֆերտա: Ընկերությունը ցանկացած ժամանակ առանց նախնական հայտարարության իրավունք ունի փոփոխել Ընկերության Սակագները: Նման փոփոխություններն ուժի մեջ են մտնում Ընկերություն կողմից դրանք հանրության համար որևէ հասանելի եղանակով հայտարարելուց հետո: Միջնորդավճարները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բորսաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից սահմանված սակագները: ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ ՍՊԸ-ն իր պոտենցիալ հաճախորդներին առաջարկում է պետական գանձապետական պարտատոմսերի առքուվաճառք տվյալ օրվա դրությամբ Ընկերության կողմից սահմանված գնանշումներով, ինչպես նաև հակադարձ ռեպո գործարքների իրականացում շուկայում գործող ռեպո տոկոսադրույքներով: Ընկերությունը Հաճախորդների սպասարկումն իրականացնում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:30-ից մինչև 15:30: Լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հեռախոսահամարով` (37410)551077, կամ հետևյալ հասցեյով ՀՀ, ք. Երևան, 0010, Չարենցի 4/46: |